Այսօր «Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության
և «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի արձանի մոտ բողոքի ակցիա է մեկնարկել։
«Նպատակը զգոնության կոչ ուղղելն է հայ հասարակությանը, որպեսզի
մարդկանց մոտ արթնանա սեփականատիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունը՝ իր
արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու դեմ», - լրագրողների հետ
զրույցում ակցիայի նպատակը մանրամասնեց «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ
Մանասերյանը՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից
սկսված և ազգային արժանապատվությունն ու շահերը ոտնահարելու տրամաբանությամբ զարգացող
գործընթացները պետք է կասեցնել։
Մանասերյանը նշեց, որ երկիրում
մեկ անձը չպետք է որոշումներ կայացնի․
«Մարդը սխալական է, իսկ խորհուրդը, ազգային մտածելակերպով օժտված մարդկանց խումբն ավելի
ճիշտ որոշումներ կկայցնի»։ Մանասերյանի կարծիքով, եթե մեկն է որոշողն արդեն իսկ բռնապետություն
է, իսկ դա թույլ չտալու համար ․ «Հայ մարդն
այսօր պետք է ոտքի կանգնի։ Ես անձին չեմ մեղադրում, ես մեզ եմ մեղադրում, որ թույլ
տվեցինք»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Մանասերյանը։
Ակցիան բազմամարդ չէր,
սակայն ելույթ ունեցողների պնդմամբ՝ այնտեղ հավաքված յուրաքանչյուր անձի մասին կարելի
էր մի քանի հատոր գիրք գրել։
«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժման
համակարգող Արթուր Բաբայանը (Արթուր Արմին) նշեց, որ 2020-ի նոյեմբերի
9-ին ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային նորմերին, բացի այդ, Փաշինյանն
իրավասու չէր Արցախի տարծքների հետ կապված համաձայնագիր ստորագրել։
«Շուրջ 30 քաղաքական ու հասարակական կազմակերպություն
է ստորագրել դիմումը, որպեսզի հայց ներկայացվի։ Ո՞նց կարող է մի անձը մի ամբողջ ազգի
ճակատագիր որոշել․ համ ասի, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, համ էլ գնա
Արցախի համար ինչ-որ բան ստորագրի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ապօրինի է, չի համապատասխանում
և՛ միջազգային նորմերին, և՛ Հայաստանի գործող օրենսդրությանը։ Նա իրավասու չէր դա անել
և դրա համար գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որով նրան պետք է կանչել պատասխանատվության։
Դատարանի
առջև պետք է կանգնի այդ անձը», - ասաց Բաբայանը։
Բանեխոսներից յուրաքանչյուրն
իր ձեռքին ուներ նոյեմբերի 10-ին ստորագրված, 9 կետերից բաղկացած հայտարարությունը,
որը նրանք սև թուղթ էին համարում, որի վրա գարված էր՝ ապօրինի է։ Ակցիայի ընթացքում
մասնակիցները պատռեցին և «Սև թեղթերը» և գցեցին աղբարկղը։
Ակցիայի նախաձեռնողներն ու մասնակիցները
փաստաթղթի ապօրինի լինելու մասին իրազեկեցին կառավարությանը, ապա գլխավոր դատախազություն
հանցագործության մասին հաղորդում ներկայացրին, որտեղից էլ ուղևորվեցին եռաբլուր։ Մասնակիցները
նամակ էին հանձնելու նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
երկրների դեսպանատներին։
Ակցիան լուսանկարներով․