ԵՊՀ-ն ասյօր հայտարարություն է տարածել և հայտնել, որ իր այն աշխատակիցները, որվքեր կընտրեն ՊՇՌ թեստ հանձնելու տարբերակը ամսական 2 անգամ կարող են ստանալ 3000 –ական դրամ փոխհհատուցում, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամը։ Նախաձեռնությունը ԵՊՀ արհեստակացական միությանն է, որի նախագահ Արմեն Ավետիսյանը Vesti.am-ի հետ զրուցում ասաց․ «Նախաձեռնությունը մերն է եղել, քանի որ գիտակցում ենք, որ նախարարի այս հրամանը կարող է լրացուցիչ բեռ լինել աշխատակիցների համար։ Պետությունը հոգում է պատվաստման ծախսերը, իսկ ՊՇՌ հետազատության ֆինասական ամբողջ բեռն ընկնում է աշխատակցի վրա։ ԵՊՀ-ն պատասխանատու է նաև աշխատակիցների սոցիալական բեռի թեթևացման համար, ուստի որոշեցինք նման նախաձեռնությամբ դիմել ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանին, ով դրսևորելով բարձր սոցիալական պատասխանատվություն, ընդառաջ գնաց մեր նախաձեռնությանը»։ Արմեն Ավետիսյանը նաև հաստատեց, որ գումարը տրամադրվելու է ԵՊՀ-ի բյուջեից։
Հոկտեմբերի
1-ից էլ բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտել իրենց աշխատակիցների կողմից 2
շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը՝ Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները,
հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները։ Ավելի ուշ առողջապահության նախարարությունը
հայտարարեց, որ ՊՇՌ հետազոտության պատասխանն աշխատակիցները կարող են ներկայացնել հոկտեմբերի
14-ից սկսած։