Foto

Մեկնարկում է Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան, ո՞ր երկրների հավաքականներն են լինելու մեր առաջին մրցակիցները

Այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի կունենա Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի բացման արարողությունը, իսկ մրցաշարային ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին։ Օլիմպիադան կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը և կանցկացվի 11 տուրով։

Հայաստանը Օլիմպիադայում ներկայացված կլինի տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 10-րդ մեկնարկային համարը 208 թիմերի շարքում, իսկ կանանց հավաքականը միջին վարկանիշով 16-րդն է 191 թիմերի մեջ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (2664), Ռոբերտ Հովհաննիսյանը (2642),

Շանթ Սարգսյանը (2630), Գաբրիել Սարգսյանը (2610), Մանուել Պետրոսյանը (2569)։

Թիմի միջին վարկանիշը կազմում է 2637, հավաքականի ավագն է Արման Փաշիկյանը։

Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը (2382), Մարիամ Մկրտչյանը (2374), Լիլիթ Մկրտչյանը (2353), Սուսաննա Գաբոյանը (2179), Անահիտ Մկրտչյանը (2106)։
Կանանց հավաքականի միջին վարկանիշը կազմում է 2322, թիմի ավագն է Զավեն Անդրիասյանը։

Օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկան հավաքականը կմրցի Զիմբաբվեի թիմի հետ, իսկ կանանց ընտրանին մեկնարկային տուրում կխաղա Հոնկոնգի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Բուդապեշտում կայացած Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել էր 17 միավոր և զբաղեցրել վեցերորդ տեղը։ Նույնքան միավոր էին վաստակել նաև երկրորդից հինգերորդ տեղերը զբաղեցրած ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Չինաստանի և Սերբիայի հավաքականները։

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես վաստակել էր 17 միավոր և ավարտել մրցաշարը հինգերորդ տեղում։ Նույնքան թիմային միավոր էին հավաքել նաև ԱՄՆ-ի, Իսպանիայի և Վրաստանի հավաքականները։