Foto

ԱՆ-ից հայտնել են, թե երբ են ավարտվում պատվաստանյութի կիրառության ժամկետները

Հաճախ է խոսվում և շահարկվում այն թեման, որ ՀՀ-ում կիրառվող պատվաստանյութերը ժամկետանց են։ Vesti.am-ը հարցում է ուղարկել առողջապահության նախարություն, որտեղից էլ հայտնել են, որ ՀՀ-ում հաշվառված է 4 տեսակի պատվաստանյութ՝ «Սինոֆարմ»՝ որի ժամկետը լրանում է 2023 թվականի հուլիսի 16-ին, «ԿորոնաՎակ», որի ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 18-ին,  «ԱստրաԶենեկա»՝ ժամկետը սպառվում է 2021 թվանակի նոյեմբերին, Սպուտնիկ V-ի առաջին դեղաչափի ժամկետը ևս սպառվում է 2021 թվականի նոեմբերին, իսկ երկրորդ դեղաչափը՝ սպառվում է 2022 թվականի փետրվարին։ Առողջապահության նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ եթե պատվաստանյութի վրա կիրառության օր չի նշվում, այլ նշվում միայն ամիսը, դա նշանակում է, որ կիրառվում է մինչև տվյալ ամսվա վերջին օրը։ Այսինքն «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ V» պատվաստայնութերի սպառվող դեղափաչերը կիրառելի են մինչև նոյեմբեր ամսվա վերջին օրը։

Արդյո՞ք նախարարությունն այս ժամկետների հետ խնդիրներ ունի։ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրայնն ասում է, որ արդեն հասկանում է, թե ինչու է պատավստումային վերջնաժամկետ և տուգանքների սկիզբ սահմանվել հոկտեմբերի 1-ը․               « Նախարարը նշում էր, որ վարակը տարածվում է և ուսուցիչները դրա տարածողն են, այդ դեեպքում ուսումնական տարին սկսել է սեպտեբերին, ինչո՞ւ վերջաժամկետ սահմանեցիք հոկտեմբերը, ձեր նոր ներկրած դեղորայքի ժամկետը տեսա՞ք դրա համար։ Հարց ունեմ առողջապահության նախարարին՝ տիկի՛ն Ավանեսյանը, իսկ սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարությունը նրա համա՞ր է, որ ավելի շատ մարդ վարակվի և Դուք դա ներկայացնեց, որպես ահագնացող և մարդկանց ստիպեք, որ ժամկետին մոտ պատվաստանյութերը ստանա՞ն»։ Մարինա Խաչատրյանը նաև նշեց,որ անհանգստացած է, քանի որ տեղեկություններ ունի, որ մարզերից ուսուցիչներ են բերվելու հրապարակ և վարակվելու դեպքում կխաթարվի դասպրոցեսը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան