Foto

Անկախության օրվա միջոցառումների համար պետական բյուջեից գումար չի տրամադրվել․ Կառավարություն

ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը ի պատասխան Vesti․am-ի հարցմանը, հայտնել է, որ ՀՀ պետական բյուջեից ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումն իրականացնելու նպատակով գումար չի հատկացվել։ Գրությամբ նաև հայտնել է, որ  միջոցառումը կազմակերպում է «Դոմինո փրոդաքշնը», որ կառավարություն ներկայացրել է ծրագրիր, ինչը և հավանության է արժանացել և նույն ընկերությունը միջոցառման կազմակերպման համար միջոցներ է գտել մասնավոր հովանավորներից։ 

Vesti.am-ը կապ հաստատեց նաև «Դոմինո փրոդաքշի» սեփականատեր Աշոտ Առաքելյանի հետ, ով հաստատեց, որ կառավարությունից, որևէ գումար չի ստացել միջոցառման կազմակերպման համար։ Մամուլում տարածվող 1 միլիարդ դրամի հատկացման մասսին լուրն անվանեց լարտվամիջոցների մեկի երևակայության թռիչքի չափը։ «Չեմ կարող ասել, թե որ կազմակերպությունը, որքան գումար է հատկացրել։ Կան կազմակրպություններ, որոնք ծառայություններ են մատուցելու շատ ավելի մատչելի արժեքներով կամ գուցե անվճար, եթե ասեմ ճիշտ չի ստացվի։ Միջոցառման ֆորմատն այնպիսին է, որ շոու բիզնեսի աստղերի մասնակցություն չի նախատեսվում։ Վերջիններիս չեք հրավիրել և հետևաբար որևէ մեկից մերժում չենք ստացել»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առաքելայնը։

Թե որ ընկերություններ են ներգրավված միջոցառումը կյանքի կոչելուն, Առաքելյանն ասաց, որ կարող ենք տեսնել համերգի ժամանակ և տարբեր լոգոներից կիմանանք, թե ովքեր են ներգրավված։

Կից ներկայացնում ենք նաև Կառավարությունից ստացված հարցման պատասխանը։

undefined

Հեղինակ: Anna Avetisyan