Foto

Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը

  Պաշտոնական այցով սեպտեմբերի 13-ին Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը:  ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: