Foto

ՀՀ օրհներքի նոր տեսահոլովակ է նկարահանվում՝ առանց Արցախի կադրերի

ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ է նկարահանվում: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: «Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, եւ Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են "թարմացնել " նաեւ այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլեւս Արցախից որեւէ կադր չցուցադրվի։ Ոչ Շուշիից, ոչ Գանձասարից, ոչ "Տատի-պապիի" արձանից։ Երեւի դա նույնպես նոյեմբերի 9-ի "բանավոր փոխըմբռնումների" շրջանակներում է»։ ԿԳՄՍ նախախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին խնդրեցինք հերքել կամ հաստատել քաղաքագետի ունեցած տեղեկությունը: Մելիքբեկյանը խնդրեց, որ հարցն ուղարկել գրավոր: Լրագրողի այն հակադարձմանը, որ Տեղեկատվության ազատության մասին օրենք սահմանում է այն դեպքերը, թե երբ պետք է հարցման գրավոր պահնաջ ներկայացվի, Մելիքբեկյանն ասաց, որ հարցը ծավալուն է, երկար պատասխան է պահանջում և կրկին հորդորեց գրավոր ուղղել հարցումը:

Հավանաբար գրավոր հարցմամբ ԿԳՄՍ նախարարությունը մանրամասն պատպելու էր, թե որ կադրերն են հանվելու, ում հրամանով և որ պայմանվորվածության արդյունքում:

Գեղամ Մելիքբեկյանի պատասխանից, ակնառու է դառնում, որ Բաղդասրյանի ունեցած տեղեկութունը ճշմարիտ է: Իրապես, ՀՀ օրհներգի տեսահոլավակից հանվում են Արցախին վերաբերող կադրերը:

Ուշագրավն այն է, որ հոլովակից հեռացվելու է օրինակ Արցախի ազատության՝ «Տատի, պատի» արձանի կադրերը, որոնք դեռևս հայկական կողմի տիրապետության տակ են:

Մենք հրաժարվե՞լ էնք Արցախից, Արցախի համար պայքարն ավարտվե՞լ է:

Հեղինակ: Աննա Ավետիսյան