Foto

«Ինչ արել եմ Չարչյանի համար, դա ժամանակին արել եմ նաև Նիկոլի և Արման Բաբաջանյանի համար». Գեղամ Նազարյան

«Մենք, հերոս տղաների ծնողներս, ընտանիքի անդամներս ամենից լավ գիտենք, թե ինչ արժեք ունի կյանքը: Մեր տղերքն ամենաթանկը՝ իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, բայց ոչ նրա համար, որ հազարավոր կյանքեր, այդ թվում զինվորների, նրանց ծնողների կյանքեր փրկած պրոֆեսոր Չարչյանն այսօր ենթարկվի անմարդկային կտտանքների:

Այսօր մեր տղերքը մեզ ասում են՝ Արմեն Չարչյանը մենք ենք, արեք նրա համար այն, ինչ կանեիք մեզ համար: Այսօր առաջին հերթին պետք է փրկել պրոֆեսորի կյանքը եւ մենք վարչախմբից, իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք ժամ առաջ փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը եւ նրան րոպե առաջ ազատել կալանքից»:

Այպիսի հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ զոհված զինծառայողների հարազատներ: Նրանց թվում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր,  44 օրյա պատերազմում անհամացած, հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը,, ով Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ նույնը կաներ ցանկացած մեկի համար, ով գտնվում է բանտում և ունի առողջական խնդիրներ:  «Պատճառը միայն այն չէ, որ Չարչյանը իմ ընկերն է, բժիկ է և հազարավոր կյանքեր է փրկել, ընդ որում շատ ու շատ զինվորներիի: Նրան առաջադրված մեղադրանքին կալանքը համահունչ չէ: Բայց այդ պրոֆեսորը սուր ինֆակտ է տարել, շաքարի կտրուկ բարձացում է նկատվում մոտը: Առողջական վիճակը ևս կալանքի հետ համատեղելի չէ: Ես  ինչ արել եմ Չարչյանի համար, դա ժամանակին արել եմ նաև Նիկոլի և Արման Բաբաջանյանի համար», նշեց Նազարյանը և հավելեց, որ հիմա էլ, եթե նմանտիպ դեպքեր լինեն, ինքը նույն կերպ կարձագանքի և արձագանքում է:

Հեղինակ: Աննա Ավետիսյան