Foto

Նախարարի հրամանը ստորադասվում է աշխատանքային օրենսգրքին. փաստաբան

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 1—ից գրանցված աշխատողների մեծ մասը պետք է պատվաստված լինի կամ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնի: Որքանո՞վ է այն օրինական, երբ քաղաքացիներին ներկայացվում է երկու պարտադիր պայման և հնարավորություն է տրվում ընտրել երկու պարտադիրներից մեկը: Vesti.am-ի հարցերին պատասխանում է փաստաբան Մուշեղ Առաքելյանը:

-Առողջապահության նախարարությունը աշխատաողների և գործատուների համար առաջարկում է 2 պարտադիր բաղադրիչ՝ կա՛մ պատվաստում, կա՛մ ՊՇՌ թեստ: Այստեղ ազատ ընտրության իրավունքի խախտում տեսնո՞ւմ եք:

- Որոշումը կայացվել է քաղաքաիների ազատ կամքի ընտրության հիմքով, բայց պարտադիր բաղադրիչով: Եթե երկու բաղադիրչներից մեկն այնուամենայնիվ պարտադիր է՝ կարծում եմ դա խախտում է քաղաքացիների իրավունքները:

- Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա է հնարավոր աշխատանքից հեռացնել աշխատակցին, եթե նա հրաժարվում է և՛ պատվաստվելուց, և՛ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստ հանձնելուց:

-         Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը հստակ սահմանում է այն պայմանները, թե երբ գործատուն կարող է աշխատակցին ազատել աշխատանքից: Նշեմ, որ դրանց մեջ Ձեր կողմից բարձրացված պայմանները նշված չեն: Ըստ առողջապահության նախարարության թեժ գծից ստացված տեղկությունների՝ ԱՆ-ում շեշտում են առողջապահության նախարարի 17-Ն, 65-Ն հրամանները, որով սահմանվել է պարտադիր պատվաստումը կամ ՊՇՌ թեստի 14 օրը լրանալուն պես բացասական պատասխան ներկայացնելը:

Եթե աշխտանքային օրենսգրքով կամ հանրային ծառայության մասին օրենքով այլ բան է նախատեսվում, ապա նախարարի հրամանը ստորադասվում է այդ օրենսգրքին և գործատուն ամեն դեպքում իրավունք չունի աշխատակցին ազատել աշխատանքից:

-         ԱՆ նոր նախագծով հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն ՊՇՌ թեստ կամ պատվաստման անձնագիր: Խնդորւմ եմ սահմանել, ով է համարվում տնտեսվարող:

-         Տնտեսվարող տերմինն օգտագործելով ԱՆ նկատի ունի բոլոր այն խմբերին, ում ներառել է իր նախագծում, այդ տեմինը նախարարությունը չի պարզաբանել: Հոկտեմբերի 1—ից պետքէ պատվաստված լինեն կամ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստի բասացասական պատասխան ներկայացնեն հետևյալ խմբերի կազմակերպությունների աշխատակիցները՝

պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,

 • փակ արտադրական տարածքների,

գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

շինարարական հրապարակների,

մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,

հանրային սննդի օբյեկտների,

 • հյուրանոցային տնտեսության օբյեկտների,

 • բուժհաստատությունների,

դեղատների,

 • սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

 • մարզադպրոցների,

վարսավիրանոցների, գեղեցկության սրահների

հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,

 • նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,

հանրակրթական ուսումնական հաստատությունների,

նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,

 • գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,

 • լրատվամիջոցների

 • ցամաքային ուղևորատար տրանսպորտի,

օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,

սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։

-         Գործատուն օրինական ո՞ր կարգավորմամբ է իր աշխատակցից պահանջելու ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման անձնագիր:

-         Գործատուն կարող է պատճառաանել միայն ԱՆ 17-Ն և 65- Ն հրամանները, ինչը ստորադասվում է աշխատանքային օրենսգրքին:

-         Աշխատանքային օրենսգիրքը սովարաբար մինչ աշխատանքից հեռացնելը սահմանում է ավելի մեղմ պատիժ՝ օրինակ նկատողություն և այլն: Այս դեպքում միանգամից լուծարվելո՞ւ է պայմագիրը:

-         Քանի որ օրենքով աշխատանքից ազատելու հիմքերը բացակայում են, հետևաբար օրենքով նկատողություն անել հնարավոր չէ: