Foto

Արցախ չգնալով՝ իշխանությունը ի՞նչ մեսիջ է ուղղում Ալիևին և միջազգային հանրությանը

Ալիևն ասում է Հայաստանի իշխանությունները չպետք է այցելեն Արցախ: 44 օրյա պատերազմի ավատից հետո չեն էլ այցելել: Ալիևի վախի՞ց, թե՞ այլ պատճառ կա: Վաղն Արցախի կազմավորման հոբելյանական 30 ամյակն է: Այսօր Արցախի խորհրդարանում այդ կապակցությամբ տեղի ունեցավ հատուկ կամ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցություններից պատգամավորներ, Արցախի Ազգային ժողովի նախկին ու ներկա պատգամավորներ, կառավարության անդամներ: Արցախի 30 ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա Արցախ չէր այցելել: Ամենաբարձրաստիճան պաշտոնյան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր:  Իհրակե ոչ մեկ չգիտի, թե մյուսն ինչու չի եկել: Իսկ Նիկոլ Փաշինյանը իրավիճակն այս անգամ էլ կարգավորեց արդեն հայտնի մեթոդի օգնությանը դիմելով՝ Արցախի կազմավորման օրվանից 2 օր շուտ արձակուրդ վերցրեց և կվերադառնա տոնական օրվա ավարտից 2 օր հետո: Ճիշտ այնպես, ինչպես երիտասրդերը վիճում են մարտի 8-ից առաջ և հաշտվում ապրիլի 7-ից հետո: Դե Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, մեղավոր չէ, որ Արցախի կազմավորման օրը համընկավ իր 4 օրյա, կարճաժամկետ արձակուրդի հետ: Բայց հետաքրքիր է, թե՞ ինչ պատճառաբանությամբ Արցախում չէ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մարդ, ով մեկնում է Տոկիո՝ օլիմպիական խաղերը դիտելու և՛ այն, և՛ այլն: Ժամանակ չունի՞ Արցախ գնալու: Ի՞նչ են այս ամենից ենթադրելու միջազգային կառույցներն ու այլ երկրները։ Գո՞ւցե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանի՝ ինքն ինչո՞ւ Արցախ չի գնացել՝ գո՞ւցե վերելակի մեջ է մնացել, դասարանն է շփոթել, սեպտեմբերի 2-ին վատառո՞ղջ է լինելու և այլն: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին տեղի տալով չեն մեկնել Արցախ, որ հանկարծ հարևան երկրի ղեկավարը չզայրանա և լրացուցիչ խնդիրներ չառաջացնի իրենց համար: Պատճառներ իշխանությունն իհարկե շատ ունի, բայց իշխանության այս քայլն ապացույցն է այն բանի, որ նրանք հարժվարվել  են նաև Արցախի այն մասից, որը թշնամուն չեն հանձնել:

Հեղինակ: Աննա Ավետիսյան