Զորամիավորումներում շարունակվում են զորամասերը համալրած պահեստազորայինների պատրաստման պարապմունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Եռամսյա հավաքի մասնակիցները հրաձգարաններում կատարում են կրակային վարժանքներ, անցնում մասնագիտական պատրաստության պարապմունքներ։