Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Սալերնիտանային»:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը նաև դեղին քարտ է ստացել:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: 48-րդ րոպեին Պելեգրինին է բացել հաշիվը, 4 րոպե անց Վերետուն Մխիթարյանի փոխանցումից հետո կրկնապատկել է այն: Երրորդ գոլը Թեմմի Աբրահամը խփել է 69-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին Պելեգրինին դուբլի հեղինակ է դարձել: Այսպիսով, Ա սերիայի մեկնարկային երկու տուրից հետո Մոուրինյուի թիմը 6 միավոր է վաստակել և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Սալերնիտանայի» ակտիվում դեռևս միավոր չկա։