Foto

ԵՄ. Այս տարի հնարավոր է հանվեն Ուկրաինայի և Վրաստանի վիզային ռեժիմները

 

Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Կոսովոյի բնակիչները 2016 թ. կարող են ստանալ  առանց վիզային ռեժիմի Եվրամիություն անդամ երկրներ մուտք գործելու հնարավորություն, քանի որ «նրանք կատարել են  իրենց աշխատանքը»: «Радио Свобода»-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը:

Ինչպես կարծում է եվրոպացի պաշտոնյան, Ուկրաինան կատարել է իր պարտավորությունները, որոնք նրա քաղաքացիներին թույլ են տալիս առանց վիզային ռեժիմի մուտք գործել ԵՄ: Հանը հիշեցրել է, որ Թբիլիսին և Կիևը մարտին ու ապրիլին ստացել են դրական առաջարկություններ՝ առանց վիզային ռեժիմի հաստատման վերաբերյալ:

Հանի խոսքով  «դեռևս քաղաքական որոշումների կարիք կա», «չափանիշներին համապատասխանելու» տեսանկյունից Կիևն ու Թբիլիսին արել են անհրաժեշտ քայլերը:

Այժմ, պաշտոնյայի հավաստմամբ՝ Եվրոպական միությունն ու Եվրոպական պառլամենտը պետք է հավանության արժանացնեն Ուկրաինայի, Վրաստանի, Կոսովոյի և Թուրքիայի՝ առանց վիզային ռեժիմի ճամփորդությանը:

Vesti.am