Foto

Սարո Գևորգյանը հաղթեց «Նոր Ալիք 2021» մրցույթում․ (տեսանյութ և լուսանկարներ)

Սոչիում ավարտվել է «Նոր Ալիք-2021» մրցույթը, որի հաղթող  է  դարձել  Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը։ Երիտասարդ երգիչը մրցութային առաջին և երկրորդ օրերին կատարել է Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը: Պրեմիերայի օրը Սարոն կատարել է իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է:


undefined

«Նոր Ալիք-2021» մրցույթի հաղթող Սարո Գևորգյանը Instagram-ի էջում նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցում նրա ընկերներն ու հայտնի երգիչները շնորհավորում են նրա հաղթանակը։ Շնորհավորողների թվում են նաև ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը:

undefined

Կարճ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Սարոյին գրկում Դիմա Բիլանը՝ խոստովանելով, որ իրեն շատ է դուր եկել երիտասարդ երգչի կատարումը։ Այնուհետև Սարոյին մոտենում է Ֆիլիպ Կիրկորովն ու ջերմագին շնորհավորում։

«Ցավդ տանեմ»,-ասում է Կիրկորովն ու գրկում Սարոյին։

Vesti.am-ը շնորհավորում է երիտասարդ երգչին և մաղթում նորանոր հաջողություններ: