Foto

Չինաստանը հայտարարել է, որ կանգնեցրել է կորոնավիրուսի տարածումը երկրի ներսում

Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը՝ օգոստոսի 22-ին, երկրում SARS-CoV-2 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կիրակի օրը ՉԺՀ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 21 անձ, սակայն նրանք բոլորը եկել են արտասահմանից: Այսպիսով, օգոստոսի 22-ը հուլիսից ի վեր առաջին օրն է, երբ երկրում գրանցվել է զրոյական դեպք:

Հիվանդության վերջին բռնկումը եղել էր հուլիսի 20-ին, երբ կորոնավիրուսը հայտնաբերվել էր Նանկին քաղաքի արեւելյան Ցզյանսու նահանգի վարչական կենտրոնի միջազգային օդանավակայանի աշխատողների մոտ: Սրանք այն մարդիկ էին, ովքեր մաքրում են արտասահմանից ժամանող ինքնաթիռները:

Հայտնվելով Նանկինում՝ COVID-19-ը սկսել է տարածվել ամբողջ երկրում: Այս ընթացքում գրանցվել է COVID-19-ի վարակման ավելի քան 1200 դեպք:

Հիվանդացության աճը դադարեցնելու համար Չինաստանի իշխանությունները մտցրել են խիստ սահմանափակող միջոցներ՝ լոքդաուն, տրանսպորտային կապերի դադարեցում, զանգվածային թեստավորումներ: