Foto

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230476 դեպքի: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1350559 վերջին մեկ օրում` 4224 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4600 պացիենտ. Մեկ օրում նվազել է 12-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 220133 անձ` վերջին մեկ օրում 147 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4621 է: