Foto

Կորսված և վերադարձված դիրքի մասին

Զինուժ հեռուստածրագրի աշխատակից Դավիթ Դավթյանն իր ՖԲ էջում գրել է․ «Կորսված և վերադարձված դիրքի մասին:
Հիմա իջնում ենք այդ դիրքից, վերադարձված դիրքից: Մարտական հերթապահությունը շարունակվում է այդ հենակետում: Ծառայությունն ուժեղացված է:
Փոխգնդապետ Սողոմոնյանն իր տղերքով քշել է հակառակորդին:
Գրառումը, սակայն, այդ մասին չէ:
Բոլորը գրում են մարտական գործողությունների ընթացքի մասին: Դա նորմալ չէ: Ամբողջ համացանցում կիսատ, չճշտված տեղեկություններ են: Դա նորմալ չէ:
Աղբյուրը պիտի լինի մեկը` զինվորականը, պաշտոնականը: Այլընտրանք չկա: Հակառակ դեպքում խառնաշփոթ է:
Մնացած մանրամասները կլինեն տեսանյութով»: