• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Տնտեսության իրական անկումը շարունակվում է. ՀՅԴ-ական տնտեսագետ Թադեւոս Ավետիսյան

Տնտեսության իրական անկումը շարունակվում է: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ԱՎԾ-ն իր կայքում հրապարակեց պաշտոնական տվյալները 26․07․2021 թվականի դրությամբ (հղումը)։

Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ևս արձանագրված է․

տնտեսության իրական անկումը շարունակվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա մարտից COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով ՀՀ տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։

Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիսը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․

միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 5 տոկոսով,

ընդ որում՝ գնաճը դրսևորում է առաջանցիկ աճի միտում․ 2021 թվականի առաջին կիսամյակում ՍԳԻ-ն աճել է 5,7 տոկոսով, իսկ 2021 թվականի հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ ՍԳԻ-ն աճել է 6,5 տոկոսով,

արդյունաբերական արտադրանքի միջին գներն աճել են 10 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ընթացիկ գներով արտահայտված, աճել է ընդամենը 2,1 տոկոսով,

բանջարեղենի գներն աճել են 9 տոկոսով, հացահատիկինը՝ 11,3 տոկոսով, մրգերի գներն աճել են 5 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն՝ ընթացիկ գներով արտահայտված, աճել է ընդամենը 6,8 տոկոս, որն ինքնին խիստ կասկածելի է այս տարվա երաշտով և պետական մարմինների կողմից դրա դեմ պայքարի լիարժեք ձախողմամբ պայմանավորված, 

սննդամթերքի միջին գներն աճել են 8 տոկոսով, իսկ ընթացիկ գներով արտահայտված ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 2,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8 տոկոսով,

հունվար-հունիսի միջին ամսական աշխատավարձի տվյալները դեռ չկան։

2021 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 7,7 տոկոսով, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է ընդամենը 4,4 տոկոսով։

Հետևաբար, աշխատողների իրական եկամուտները շարունակում են կրճատվել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է։

Այսպիսով հարց է առաջանում․

«Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումները, որն այս տարվա առաջին աշխատանքային օրը խոստացել էր իշխանական խմբակից էկոնոմիկայի համար պատասխանատուն։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում. Գարեգին Բ


    Թևակոխել ենք ավտորիտարիզմի վերջնական հաստատման եզրափակիչ փուլ, բոլորիս պարտքն է պայքարել բոլոր տեսակի բռնությունների դեմ՝ թույլ չտալով մեր երկրում բռնապետության հաստատմանը. Նաիրի Սարգսյան


    ՔՊ-ն նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ընդդիմադիր երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցն է


    Գլխավոր դատախազը ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին


    ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ


    Տվյալ պահին «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության աշխատանքի շարունակության համար անհրաժեշտ պայմանները բացակայում են. Կիսելյով


    ՀՀ նախագահը և Կանադայի դեսպանը կարևորել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ջանքերը


    Իրազեկում՝ վարորդներին․ վաղը և հուլիսի 5-ին մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը


    Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանն է պատրաստվում, իսկ Սյունիքի ուղղությամբ թշնամին շարունակում է կրակել


    Հուլիսյան հաջողակ. նշաններ, որոնք հաջողակ կլինեն 2025 թվականի հուլիսին

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]