Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի
Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել։ Այս մասին
Vesti.am-ին հայտնեցին «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից ։
Մանրամասներ իմանալու նպատակով,
Vesti.am-ը փորձեց կապ հաստատել նաև համայնքապետի և հիվանդանոցի տնօրենի հետ, սակայն
զանգերը մնացին անպատասխան։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական
զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային
զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված
հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը
23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: