ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում, չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Տաջիկստան-Աֆղանստան սահմանին վատթարացող իրավիճակին Ռուսաստանի հնարավոր արձագանքման վերաբերյալ հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ուժի մեջ են մնում»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսին:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք:
Աղբյուրը՝ News.am