Foto

Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանին վիրահատել են․ մանրամասներ

undefined

44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Էրիկ Խաչատրյանն այսօր «Աստղիկ» ԲԿ-ում վիրահատության է ենթարկվել։ Այս մասին Vesti.am-ին հայտնեց Էրիկի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը։

undefined

«Վիրահատությունը շատ լավ է անցել։ Այս պահին էրիկը լավ է զգում։ Վաղը, հավանաբար, դուրս կգրվի։ Էրիկը պատերազմի ժամանակ ոտքից վիրավորվել էր, և փամփուշտը մինչև այսօր մնացել էր մարմնի մեջ։ Վիրահատության ժամանակ փամփուշտը  հեռացվել է մեջքի փափուկ հյուսվածքից»,-ասաց մայրը։

undefined

Vesti.am-ը Էրիկի առողջական վիճակի մասին զրուցել է նաև վիրահատող բժշկի`«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանի հետ։

«Վիրահատությունը հաջող է անցել, Էրիկն իրեն լավ է զգում։ Այս ամիսների ընթացքում մարմնում փամփուշտի առկայության հետևանքով հետագա  առողջական խնդիրներ չեն առաջանա»,-ասաց Ոսկանյանը։

Նշենք, որ հունիսի 12-ին ադրբեջանական գերությունից Հայաստան են վերադարձել 15 գերի։

Ավելի վաղ  Vesti.am-ը բացառիկ կադրեր էր ներկայացրել  գերեվարված տղաների վերադարձի տոնակատարությունից։

undefined

Կարինե Գևորգյան

Լուսանկարները՝ Vesti.am-ի