«Շնորհակալ եմ Աստծուն, որդուս՝ Էրիկի, և մյուս տղաների վերադարձի համար։ Թող մեր մյուս գերիներն էլ շուտափույթ հասնեն իրենց ծնողներին»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց 44 օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Էրիկի Խաչատրյանի մայրը։
21-ը Էրիկի հարազատների համար չարաբաստիկ օր էր, ուստի այն այլևս չհիշելու համար, ծնողները որոշեցին հենց 21-ին նշել Էրիկի բարի գալուստը, որպեսզի այդ ամսաթիվը միայն ուրախության հետ կապեն։
«Կառավելլ» ռեստորանի տնօրինությունն Էրիկի հարազատների թույլտվությամբ նախաձեռնել էր այդ օրը հրավիրել նաև գերությունից վերադրձաց մյուս տղաներին և իրական տոն պարգևել նրանց։
Առանց քաղաքականության ու գերության ծանր օրերի վերհուշի․ միայն ուրախության ու ցնծության մթնոլորտ էր տիրում ռեստորանում։
«Էրիկի ծնողների թույլտվությունն ստանալուց հետո, միանգամից սկսել ենք կապ հաստատել գերությունից վերադարձաց մեր տղաներիի հետ, որպեսզի հրավիրենք բոլորին և միասին նշենք նրանց գալուստը։ Իրականում, հասկանալի պատճառներով, կոնտակտները դժվարությամբ ենք գտել, և եթե կան տղաներ, ում հետ չենք կարողացել կապ հաստատել, միայն այդ պատճառով է։ Ուրախ ու շնորհակալ ենք, Էրիկի ծնողներին այդ պատասխանատու և սպասված առիթը մեզ վստահելու համար։ Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նախաձեռնությանը միացած բոլոր մասնակիցներին։ Շնորհակալ եմ նաև իմ ողջ անձնակազմին մեր հերոսների տոնը գեղեցիկ և բովանդակալից կազմակերպելու համար»,-ասաց տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը։
Ողջ երեկոն անցել է անակնկալներով լի, իսկ օրվա ավարտին մայրն էրիկին
ամենամեծ անակնկալն արեց, ու նրան նվիրեց խոստացած ավտոմեքենան։
«Բալե՛ս, խոստումս կատարել եմ, բարով վայելես։ Ասացիր՝ մա՛մ, որ վերադառնամ, ինձ համար մեքենա կառնես»,- որդու խոսքերը կրկնեց ու մեքենայի բանալիները նվիրեց Էրիկի մայրը։
Նախաձեռնությանը միացել էին շուբիզնեսի և ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ։
«Տղերքի վերադարձը հուզեց բոլորին, ծանոթ ու անծանոթի։ Իսկ երբ
որոշեցինք նրանց վերադարձը մեր ռեստորանում նշել, հուզմունքն ու ուրախությունը հազարապատկվեց։ Ամեն մեկս մեր հնարավորություններն
ուղղեցինք մեր եղբայրներին լավ օր պարգևելուն։ Շոուի պատասխանատվությունը վերցրի ինձ
վրա: Շնորհակալ եմ շուոբիզնեսի իմ բոլոր ընկերներին մեր նախաձեռնությանը միանալու համար։
Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեկ առ մեկ շնորհակալություն
հայտնել բոլորին գեղեցիկ շոու ծրագրի համար։ Տղաների սպասված մուտքը եղավ զուռնա դհոլով, որն ապահովեցին Լորիս Նիկողոսյանն
ու «Մուշ» համույթի դհոլահարները, գեղարվեստական ղեկավար՝ Հրաչ Հակոբյան։
Շնորհակալ եմ Ռաֆայել Մելքոնյանին երեկոն համով-հոտով անցկացնելու համար, ինչպես նաև նրան միացած գործընկերներին՝ Արամ Եղոյանին և Դինա Ակոպովնային։ Արմինե Օվոյան, Ավո Ադամյան, Անետ Աղաբեկյան, Նարե Գևորգյան, Նարե Գրիգորյան, Արսեն Հայրապետյան, Դիանա Մովսիսյան, Ջուս, Արման Խաչատրյան, Վրեժ Կիրակոսյան, Դավիթ Աղասի, Մավր Ստեփանյան, «Էլիտ» դանս շոու․ բոլորիցդ մեկ առ մեկ շնորհակալ եմ, պատրաստակամության, գեղեցիկ ու տոնական տրամադրություն ապահովելու համար։ Եթե կան անուններ, որոնք չեմ նշել, ներողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ Մհեր Գալստյանին տեխնիկական աջակցության համար, «Անի ֆուրշեթ դեկոր»-ին՝ գեղեցիկ ծաղկեփնջերի, «Հափփի մոմենթս»-ին՝ սրահը ձևավորելու, և, իհարկե, մեր լավ գործընկեր KH production-ին գեղեցիկ ակնթարթներն անմահացնելու համար»,-ասաց ռեստորանի փիար մենեջեր Կարինե Գևորգյանը։
Չնայած տոնական տրամադրությանը՝ էրիկն ու ընկերները երբեմն տխրում էին՝ հավանաբար, զինակից ընկերներն էին մտքներին
գալիս, ում տղաները հիշում և շուտափույթ վրադարձ են մաղթում։
Օրվա հիշարժան պահերն ու բացառիկ կադրերը՝ Vesti.am-ի տեսանկյունից։
Տեսանյութերը՝ այստեղ։