Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի հետ նախկին 30-ամյա գրավված պետական սահմանը, և այժմ մենք կառուցում ենք սահմանի վերահսկման ենթակառուցվածքներ: Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին», - ասել է Բայրամովը:
Նա հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա: «Այժմ բացառիկ հնարավորություն կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետևողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերը», - հավելել է Բայրամովը: