Տելեգրամյան ալիքում հայտնված ձայանգրությունը դարձել է քրեկան գործ հարուցելու
հիմք։ Մեղադրայալը պրոֆեսոր է։ Այս պորֆեսորին, մինչ այդ գաղտնի ձայնագրությունը, բոլորն
էին հարգում, սիրում։ Բազում կյանքեր է փրկել, ղեկավարում էր քաղաքի լավագույն կլինիկաներից
մեկը։ Երկրի իրավական համակարգը նախ ասում է, որ քրեական գործ հարուցելու հիմքը անհայտ
տելեգրամյան ալիքի կողմից արված հրապարակում է ու սեփական ուսումնասիրությունը։ Ացնում
են օրեր ու պարզվում է, որ իրենք այդքան էլ ոչ իրավական մարդիկ չեն ու այդ գործով իրենց
նաև դիմել են։ Աղվեսը պոչին վկա է բերում։ Դիմողն էլ հասարակությանը հայտնի է իր կողմակալությամբ,
սակայն առիթը բաց չի թողնում, որ խոսի իր անաչառության մասին։ Մի պատմության կա տոլմա
փաթաթող կնոջ մասին, որ ամեն ամեն ինչ գիտի, նույնիսկ այն, որ տոլման վերջում մի լավ
խառնում են։ Հենց այդպես էլ այս դիմողներն ամեն ինչ գիտեն, ոչ մի խորհրդի կարիք չունեն
ու, ամենակարևորը, իրենց ավելի բարձրից ասում են, որ իրենք ամեն ինչ գիտեն ու կշարունակեն
ամեն ինչ իմանալ, քանի դեռ իրենց իմացությունը պետք է։ Այդ վերևներից էլ չեն թողնում,
որ տոլմա խառնելուց ավելի շատ բան տեսնեն ու իմանան։ Ինչևէ։ Այս պրոֆեսորին կալանավորում են ձայնգրության
ու ամեն ինչ իմացողների ցուցմունքների հիման վրա։ Մեկ էլ իմանաում են, որ այս պորֆեսորը
նաև անձեռնմխելի է՝ աղվեսը, պոչն ու տոլմա փաթաթողը նստում են, որոշում են այնպես անել,
որ պորֆեսորին այդ իրավունքից զրկեն։ Դա նրանց հաջողվում է, քանի որ ամեն ինչ իմացողները իրենց բարձրներին ասում
են, որ ոնցոր թե իրենք սխալ են դուրս գալիս։ Աղվեսն էլ ի՞նչ պիտի անի՝ պոչի շահերին
պաշտպան կանգնի։
Այս երկար տարիներ կյանքեր փրկած պրոֆեսորը ունի առաջական լուրջ խնդիրներ, կալանքի
հետ համատեղելի է, համատեղելի չէ, դեռ որոշված չէ, բայց կալանքը այնումենայնիվ կրում
է հիվանդանոցում։ Այս պորֆեսորի կողքին իրապես խելացի մարդիկ են կանգնած (նմանը նմանին
է գտնում), բայց այն բարձից եկող ձայնը չի թողնում, որ նրանց ձայնն էլ լսվի։ Այս խեալացիներն
ամեն ինչ անում են, էլի խելացի մարդիկ են գտնում, նույնիսկ գնում են կալանավորողի դռան
առաջ են գոռում, որ իրենց ձայնը լսվի, բայց արձագանք չկա ու չկա։ Բարձից ասում են՝
ամեն ինչ իմացողներ, չլսեք ու վերջ։ Մի խոսքով
իրավապահներն, ամեն ինչ իմացողներն ու տելեգրամյան ալիքն իրար հետ մի ճանբար են, այս
խելացիները մի ճամբար։ Պրոֆեսորն էլ մեջտեղում կանգնած, իր ղեկավարած հիվանդանոցում
բուժվում է ու սպասում, որ մի օր բարձից գոռացողի ձայնը կկտրվի ու այս երկու ճամբարները
միմյանց կլսեն։ Ախր այդ ձայնագրության
բավանդակությունն էլ էր դա։
Նման մի իրավիճակ այս պահին հասարակության աչքի առաջ է՝ «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի
կալանավորումը։ Հաղորդման հիմքը տելեգրամյան ալիքն է, հաստատողը՝ ամենագետ Դալիել Իոաննիսյանի ղեկավարծ
կառույցն է։ Իրավապաշտպաններն ու պորֆեսորին սատարող հասարակությունը՝ խելացիներն են,
որ հասկանում են, թե ով է Արմեն Չարչյանը և
ինչ ավանդ է տվել մեզ։ Իսկ բարձրից գոռացողը՝ ամեն ինչ իմացողներին, իրավահներին, խելացիներին
տարբեր գույների բաժանողն իշխանությունն է: