Foto

Մենք ամեն օր մեռնում ենք․ մեզ՝ ծնողներիս, մի՛ ներքաշեք քաղաքական թեմաների մեջ․Ա․Հովհաննիսյան

Ինչպես   հայտնել  էինք՝  այսօր քննչական ծառայությունը Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին  հրավիրել են  Քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։

Vesti.am-ը  մանրամասներ  իմանալու համար կապ հաստատեց Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ կնոջը չի թողնելու ներկայանալ Քննչական ծառայություն։

«Այսօր թաղային տեսուչը ծանուցում է բերել երկու էջից բաղկացած, որտեղ պարզ նշվում է, որ հիվանդանոցի տնօրեն «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի հետ կապված է ( կինս այդ հիվանդանոցի աշխատակից է)։ Ես տեսուչի աշխատանքը հարգելով այդ ծանուցումը վերցրել եմ, նա ընդամենը կատարող է,  բայց քննիչի հետ խոսելուց հետո որոշեցի, որ կինս չի ներկայանալու, թող հարկադրաբար տանեն։ Ես գիտակից մարդ եմ և գիտեմ, թե ինչ է իրականում կատարվում»,-ասաց նա։

Արտակ Հովհաննիսյանը հերթական անգամ շեշտեց, որ հանգիստ թողնեն իրենց և քաղաքական թեմաների մեջ չներքաշեն, հարգեն իրենց վիշտը։

«Մենք ամեն օր մեռնում ենք,  մեզ՝ծնողներիս,  հանգիստ թողեք, մի՛  ներքաշեք ձեր քաղաքական թեմաների մեջ։ Մենք  դեռևս սթրեսի մեջ ենք»,-ասաց հերոսի հայրը։

Vesti.am