Foto

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 23-ին հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ նրանք անդրադարձել են մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը՝ տարածաշրջանի՝  հետկոնֆլիկտային շրջանում  զարգացման հարցում: