Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 811 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 672 մարդ, մահացել՝ 13 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 34 668 թեստ, այստեղից 19 809-ը՝ հակագենի արագ և 14 859-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 356 179 դեպք: Այստեղից ապաքինվել է 341 775 մարդ, մահացել՝ 5 096 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 216 742 մարդ, օրեկան՝ 4 569: