Foto

ՀՀ-ն ներկայացնող մարզական լրագրողները Եվրո-2020 հավատարմագրման մերժումից հետո դիմել են ՈՒԵՖԱ-ին

Հայաստանը ներկայացնող մարզական լրագրողները դիմել են միջազգային ֆուտբոլային կառույցներին՝ Եվրո-2020-ի հավատարմագրման մերժման պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մարզական լրագրող Կարեն Ռաֆայելյանը՝ հայտնելովոր ի սկզբանե ՈՒԵՖԱ-ից նամակ է ստացելըստ որի ինքը հավատարմագրում ունիսակայն այն պետք է հաստատվի հյուրընկալող երկրներին իրավապահ մարմինների կողմից:

«Նախօրեին նամակ ստացաոր ընդունող երկրներից մեկի իրավապահ մարմինների որոշմամբ ես այլևս հավատարմագրված չեմՆրանք, իհարկե, չեն նշումթե որ երկիրն է մերժելԲայց ամեն ինչ հասկանալի է դառնումերբ նույն նամակից ստացել է իմ գործընկերներից  Դավիթ Եղիազարյանը»,-ասաց Ռաֆայելյանը:

Վերջինիս խոսքովիրենց մոտ նույն իրավիճակն էինչ տեղի ունեցավ ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ:

Ռաֆայելյանը փաստեցոր արդեն իսկ նամակով դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ հասկանալու համար պատճառները:

Կարեն Ռաֆայելյանը լուսաբանել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերը:

News.sport.am կայքի մարզական լրագրող Դավիթ Եղիազարյանը այն երկու լրագրողների մեկն էով մերժում է ստացել մրցաշարի համար:

Եղիազարյանն առանձնացրեցոր Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար ՈւԵՖԱ-ին դիմել էր դեռ նախորդ տարիինչպես ընթացակարգն է պահանջում:

«Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էրոր ես հավատարմագրվել եմ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար և ուղարկել նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումներին հավատարմագրվելու համար հղումները։ Սակայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 2 օր անց՝ հունիսի 13-ի ուշ երեկոյանՈւԵՖԱ-ից հայտնեցինոր հավատարմագրումը չի հաստատվել կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։ ՈւԵՖԱ-ն միշտ ընդգծում էոր ֆուտբոլը պետք է հեռու պահել քաղաքականությունիցսակայն ստացվում էոր աչք է փակում այդպիսի երևույթների վրա։ Ստացվում էոր Ադրբեջանի պետական մարմիններն արգելում են հայ լրագրողներին ներկա լինել Ռուսաստանում կայանալիք խաղերին։ Դաիհարկեանընդունելի էև սպորտը քաղաքականացնելու վառ դրսևորում է։ Հիմա սպասում ենք ՈւԵՖԱ-ի պատասխանին։ Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս նամակներով դիմել է համապատասխան կառույցներին՝ իրավիճակում պարզություն մտցնելու համարՀարցով հետաքրքրված է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Վարվառա Հայրապետյան