Foto

Առողջապահության նախարարության նման հրապարակումը ցինիզմի գագաթնակետն է. Գևորգ Գրիգորյան

Դեռ երեկվանից համացանցը ցնցել է Աբովյանի հակատուբերկուլոզային հիվանդանոցի դիահերձարանից արված լուսանկարը, որում երևում է, որ հատակին, պարկերի մեջ պահվում են Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի  դիեր և դիերի մասունքներ:  Հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը հաստատեց տեղեկությունը և արդարացավ նրանով, որ դրանք արդեն փորձաքննության ենթարկված մարմիններ են և ծողները դեռ չեն եկել, վերցրել, որ հուղարկավորեն: Լուսանկարի հարպարակումից հետո ԱՆ-ն հայտարարեց նաև, որ  ընդառաջում է  և դիրեը կտեղափոխի սառնարան, իսկ ըստ դատաբժշկի այդ պահին սառնարանը չէր աշխատում: Հիմա աշխատում է և դիրեը արդեն տեղափոխված են: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարի ԺՊ Անահիտ Ավանեսյանի առավոտյան հապարակված ներողության տեքստից: Երեկ առավոտյան,  մինչ հայտնի լուսանկարը  հրապարակելը՝  անհետ կորածների հարազատները փակել էին Հերացի փողոցը և իրազեկում էին, որ դիահերձարանում առկա է 200 դիի անճշտություն: Թեմային շուրջ Vesti.am-ը  զրուցել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ:

-          - Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ նորմեր կան, ինչպե՞ս պետք է առհասարակ պահպանվեն մահացածների մարմինները:

-         -  Դիակի պահպանությունը ունի իր ստանդարտները՝  լիցենզավորման  և բանակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքով ամրագրված նորմերը, որոնք խախտման ենթակա չեն: Քանի որ երեկրում պատերազմական իրավիճակ է եղել, ինչ որ կերպով խախտվել է այդ ամենը և ցավալին այն է, որ մինչ այժմ չի վերականգնվել: Մենք ունենք ոչ կոմպետենտ իշխանություն, ինչի արգասիրքն այն էր, ինչ մենք տեսանք այդ դիերի պահպանման պարագայում: Եթե մենք ուենայինք համակարգված վիճակ, նորմալ վերահսկողություն, նման միջադեպ տեղի չէր ունենա: Այսօր առավոտյան նույնիսկ առողջապահության նախարարն է իր մեղքի բաժինը ընդունել և ասել, որ իր բացթողումն է:

-         - ԱՆ-ն երեկ իր հարապարակման մեջ նշել էր, որ հարազատները չեն վերցրել արդեն ճանաչված մարմինները և նախարարությունը ընդառաջել է և արդեն տեղափոխել է սառնարաններ: Ինչպե՞ս է ստացվում, որ հարազատնեը չեն գնում դին վերցնելու: Ինչ ընթացակարգ է գործում, արդեն ճանաչված մարմինը ի՞նչ ժամկետում պետք է վերցնել դիահերձարանից:

-         - Առողջապահության նախարարության նման հրապարակումը ցինիզմի գագաթնակետն է, քանի որ  ծնողները, ովքեր որ տեղեկություն չունեն իրենց երերխաներից, օր ու գիշեր դրա մասին բարձարձայնում են և դրանով ապրում են, օր ու գիշեր նպատակ են հետապնդում իրենց երեխաներից որևէ տեղեկոււթյուն ունենան,  իսկ եթե իրենց երեխան մահացած է գոնե կարողանան արժանապատիվ կեպով հուղարկավորեն, արի ու տես՝ ԱՆ-ն ոչ միայն փորձաքննության ժամկետների առումով,  այլ նաև էթիկայի առումով է թերանում, չի կարելի նման արտահայտություն անել, այն էլ այն մարդկանց մասին, ովքեր իրենց երեխաներից որևէ տեղեկություն չունեն: Այսօր երեխաների պաշտպանության օրն է և ավաղ շատ ծնողներ չեն տեսնում իրենց երեխաներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի համար, որպեսզի մենք կարողանանք ապրել: Ան-ի նման մոտեցումը խիստ դատապարտելի է:

-          -Երկու տարբեր հայտարարություններ եղան՝ դատաբժիշկը նշեց, որ դրանք մասունքներ են, իսկ այօր նախարարի ԺՊ-ն ասաց դիրեր են և մասունքներ: Ո՞ւմ խոսքին  վստահեք:

-          -Մենք տեսել ենք պոլիէթիլենայաին պարկեր, որոնց մեջ, ըստ մեր ունեցած տեղեկատվության, կա՛մ դիեր են, կա՛մ մասունքներ: Դատական բժիշկը իրականացնում է իր գործառությը, նա արդարանալու խնդիր չունի: Ես նույնիսկ այս դեպքում ավելի հակված եմ հավատալ դատական բժշկին, քանի որ այս երեք տարվա ընթացքում բազմիցս տեսել ենք, թե ԱՆ-ն ինչպես է հիմարություն խոսում, հետո փորձում հերքել դա, հետո, բացատրում, հետո շփոթեցնում:

-         - Երեկ մինչ լուսանկարի հրապարակումը, ծնողները փակել էին Հերացի փողոցը և հայտարարում էին, որ դատաբժշկականում դիերի անհամապատասխանություն կա, մոտ 200 դի, չգիտես որտեղից, հայտնվել էր դատաբժշկակական կենտրոնում: Ծնողները մտավախություն ունեն, որ դիերը թաքցվել են: Կարո՞ղ է այս վարկածն իրական լինել:

-          -Մենք չենք մոռացել այդ դիերի մասին: Այդ անհամապատասխանությունը ապիկար աշխատանքի արգասիրք է: Մարդիկ իրենց հարազատին  են ցանկանում գտնել, հուղարկավորել, իսկ պատկան մարմինները խառնում են դիրեը, ժամանակին չեն իրականացնում փորձաքննությունը: Շատ դեպքերում  նույնիսկ զոհվածների հագուստ են հանձնել ծողներին, մասունքը նույնիսկ չեն գտել: Մենք հիմա խոսում ենք մի խնդիր մասին, որի մասին նույնիսկ խոսելն է ցավ պատճառում, իսկ ԱՆ-ն, նախարարի գլխավորությամբ, հիմարությամբ է զբաղվում ու հիմա էլ փորձում են ինչ-որ կերպ արդարացնել այդ հիմարությունը։ Նման աշխատանքի համրար քաղաքակիրթ երկրներում, ոչ թե պաշտոնանկ են արվում, այլ դատապարտվում են՝ պետական պաշտոն զբաղեցնելու սահմանափակմամբ: Այն, ինչ կատարվում է հիմա, ստորության գագթնակետն է: Ինչ վերաբերվում է դիերը թաքցնելուն, նշեմ, որ բազմիցս մամուլում շրջանառվել  է տարակեսակ տեղեկատվություն, որ այդ դիրերը պահվում են կոնկրետ ընկերության սառնարանում: Ես չեմ բացառում, որ դա կարող է համապատասխանել իրականությանը, բայց իմ աչքով ես դա չեմ տեսել:

-         - Ո՞վ է այս ամենի պատասխանատուն:

-          -Լուսանկարը տեսնելով ցավ զգացի։ Իմ ընկերների երեխաներն են մահացել, իմ ընկերներն են զոհվել։ Նորից վերապրեցի սեպտեմբերից նոյեմբեր ամիսների հիշողությունները: Նման ստոր վերաբերմունք մեր հերոսների նկատմամբ ես նույնիսկ թշնամուց չեմ ակնկալում, էլ ուր մնաց չակերտավոր ասած մեր հայրենակիցների կողմից: Այս զոհերի մեղավորը անձանմբ կապիտուլանտ, վիժվածք Նիկոլ Փաշինյաննն է: Այս դիակների պահման նորմերի խախտման պատասխանատուն և մեղավորը ԱՆ-ն է՝  իր նախկին և ներկա առողջապահության նախարարներով:

            Vesti.am  

Հեղինակ: Աննա Ավետիսյան