Շուրջ 2 0օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները գտնվում են ՀՀ
սուվերեն տարածքում և ոչ միայնչ են հեռանում, այլև ամրապնդվում են՝ 250 հոգուց դառնալով 1000: Բանակցությունների շոշափելի արդյունք
չկա: Այս ամենին զուգահեռ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ  պաշտոնական Երևանում քննում են Զանգեզուրի միջանցքի
անխուսափելիության հետ կապված հարցը:  Թեմայի շուրջ Vesti.am-ը
զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական
Տիգրան Աբահամյանի հետ:
-         - Պարո՛ն
Աբրահամյան, Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ՀՀ-ն քննում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության  հետ կապված հարցերը»: Ի՞նչ եք կարծում, այստեղ քննվո՞ւմ
է այդ հարցը և հնարավո՞ր է, որ այն իրականություն դառնա:
-          - Ցավալիորեն, Ադրբեջանից հնչեցված հարցերը շատ հաճախ արտացոլում
են ստանում  հայաստանյան իշխանությունների մոտեցումներում։
Հետևաբար՝ չեմ կարող բացառել, որ այդ թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են և
միայն արտաքուստ է ՀՀ իշխանությունը հայտարարում, թե նման բան չկա:
-          - Ի՞նչ
խնդիրներ ի հայտ կգան, եթե Ադրբեջանին հաջողվի այդ միջանցքը բացել:
-         - Ամենամեծ խնդիրն այն է, որ ներկայիս գործընթացը հայկական
կողմից վարում է այս իշխանությունը, որոնք վերջին 3 տարում ինչ գործընթացի մեջ եղել
են, տապալել են այն։ Ինչ փաստաթղթի շուրջ էլ գործընթացը գնա,
այս իշխանության պարագայում դրա տապալումը երաշխավորված է:
-         - Ալիևը, մինչ պատերազմը վերսկսելը, հավակնում էր վերադարձնել միայն 7 շրջանները, հիմա ամբողջ
Արցախն  է ուզում, Մեղրի միջանքը, Սևանը, Երևանը
և այլն: Դիվանգիտական ի՞նչ բացթողումներ ունենք, որտե՞ղ ենք սխալվել:
-          - Դրանք բացթողումներ չեն, դրանք լուրջ տապալումներ են: Ադրբեջանի
իշխանությունը կարողանում է իրեն ազատ զգալ, քանի որ իրականում ՀՀ-ում ունի  դաշնակից, որն այսօր իշխանաության ղեկին է և ինքը
ևս հպարտանում է  վերջին պատերազմի պարոտությամբ:
Իրականում մենք այսօր ունենք մեկ օրակարգ՝ դա այս իշխանության հեռացումն է,
առնց որի որևէ առաջընթաց արձանագրել այևս հնարավոր չէ:
-         - Ձեր
խոսքում նշեցիք Փաշինյանի երեկ հնչեցրած արտահայտությունը,  որ
հպարտ է, ինչո՞վ:
-        -  Միակ ողջամիտ եզրակացություն այն կորղ է լինել, որ այդ մարդը ունեցել
է  առաքելություն՝ հանձնել Արցախը, հանձնել Հայաստանի այն տարածքները, որոնք Ադրբեջանի
համար կարևոր են և այսօր հասել է դրան, որն էլ իր հապարտության առարկան է:
-          - Ի՞նչ
վտանգներ, մարտահրավեր են առկա Սյունիքի  և
Գեղարքունիքի մարզում:
-       - 
Հաշվի առնելով այն իրավիճակը, երբ արդեն 20 օր է թշնամին
գտնվում է ՀՀ տարածքում, ունենք զոհ, ունենք 6 գերի, ունենք սահմանյին բախումների արդյունքում
վիրավորումներ ստացած մեծ թվով զինծառայողներ, արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության
մասին: Որևէ խնդիր չի հարթվելու, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել:
-          - Առկա
լարվածության պայմաններում, ռոզմական դրության անհրաժեշտություն կա՞:
-         
Այս ընթացքում ջոկատների ներգրավվածության հարց եղել է, իսկ
ռազմական դրության կարիք կա, թե ոչ, փակ տեղակատվության տիրապետով հանդերձ, թող գնահատի
և ասի Զինված ուժերի գլխավոր շտաբը: 
                
                                








