Foto

Վրաստանում հասարակական տրանսպորտը վերսկսում է աշխատանքը

Վրաստանի բոլոր քաղաքների հասարակական տրանսպորտը, որը չէր աշխատում մայիսի 3-ից, այսօրվանից վերսկսում է աշխատանքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Այս որոշումը կայացրել է երկրի վարչապետին առընթեր Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Տրանսպորտում դիմակի ռեժիմը պահպանվում է: