Foto

Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։ Տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասված է հաղորդագրության մեջ։Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը միմյանց ջերմորեն շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներում էլ սրբորեն հարգում են մարտիկների սխրանքի հիշատակը և խորապես շնորհակալ են վետերաններին, որոնք անմնացորդ հերոսություն և անձնվիրություն են դրսևորել: