Foto

Կարեն Աբրահամյանի անունը կապվում է 13 զինծառայողների մահվան հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրած հրամանագիրով Կարեն Աբրահամյանը ազատվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Մինչ այս պաշտոնը զբազեցնելը Աբրահամյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ 2018 թվականին այս պաշտոնում նրան փոխարինել է Ջալալ Հարությունյանը։

Հիշեցնեք, որ Կարեն Աբրահամյանի անունը կապվում էր 2018 թվականի տարեսկզբից չպարզված հանգամանքներում տարբեր զորամասերում զոհված 13 հայ զինծառայողների մահերի հետ։ Այս իրավիճակը բանակում հակասական լայն արձագանք էր առաջացրել։