Foto

Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2020/21 թվականի եզրափակիչ հանդիպմանը ներկա կլինեն երկրպագուները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնապես հայտնել է ՈՒԵՖԱ-ն: Լեհական Գդանսկ քաղաքում կայանալիք եզրափակիչ խաղին տրիբունաներում  խաղին կհետևեն մոտ 9500 երկրպագուներ, որոնք կզբաղեցնեն հյուրընկալող մարզադաշտի նստատեղերի 20 տոկոսը: Լեհաստանի իշխանությունները ևս համաձայնել են խաղն անցկացնել ֆուտբոլասերների ներկայությամբ:

Եվրոպա լիգայի եզրափակիչի տոմսերը կարելի է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից կամ հավելվածի միջոցով: Տոմսերի առավելագույն արժեքը 130 եվրո է: 

Եզրափակիչը կկայանա մայիսի 26- ն: Կիսաեզրափակիչ են դուրս եկել և հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարում են հետևյալ զույգերը՝  «Արսենալ» «Վիլիառեալ», «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա»: Այս խաղերը կկայանան մայիսի 6-ին։