Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը նոր տուրբուլենտություն
է մտցնում Հայաստանի ներքաղաքկան կյանքում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ընտրությունները
բացառապես մեկ նպատակ ունեն՝ իմանալ ժողովրդի կարծիքը իր իշխանավարման վերաբերյալ,
քանի որ հասարակության բոլոր սեգմենտները հնարավորություն են ունեցել դրա մասին կարծիք
հայտնելու: Արդարացիորեն պետք է նշել, որ առայժմ արտահայտվածները միակարծիք են, որ
Փաշինյանն ու իր թիմը ձախողել են ամեն ինչ՝ տնտեսական բարեփոխումներից մինչև դատաիրավական,
ներքին քաղաքկանությունից մինչև արտաքին հարաբերություններ և դրան գումարած՝ խայտառակ
պատերազմում կապիտուլյացիան, հազարավոր զոհերն ու գերիներն ու տխրահռչակ սահմանազատումը:
Սակայն զավեշտալին այն է, որ Փաշինյանն անթաքույց հայտարարում է իր վարչապետ ընտրվելու
մտադրության մասին, առանց հաշվի առնելու արդեն առկա կարծիքները և ապագա ընտրությունների
արդյունքը, որովհետև ինքնանեշնչվել է, որ ժաղավուրդը դեռ վստահում է իրեն: Ի՞նչն է
նրան այդպիսի վստահություն տալիս՝ իր ստատուսների տակ «qristos, prkich, purk» գրող
ֆեյքերի բազմությո՞ւնը, սարսափահար «ուսապարկերի» հուսահատ թախա՞նձը, Էրդողան-Ալիև քիրվայությո՞ւնը,
թե՞ վարչապետի պաշտոնակատար մնալով՝ վարչական ռեսուրսի կիրառումը: Բոլոր տարբերակներն
էլ հնարավոր են, բայց ամենաէականն իշխանությունն ամեն գնով պահելու մոտիվացիան է: Արտահերթ
ընտրությունները Փաշինյանին հարկավոր են ոչ թե ներքաղաքական լարվածությունը մեղմելու,
Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այլ սեփական իշխանությունը պահպանելու
համար: Նա չի զղջում ոչնչի համար, չի ցավում մարդկային կուրուստների ու երկրի կործամնան
համար և հուսալքված ժողովրդին հերթական անգամ փորձում է քաշել իր կեղտոտ խաղերի մեջ:
Այս ընթացքում շատ բան դեռ կփոխվի և արդեն փոխվում է: Մասնավորապես
պայթում է նաև այն վերջին փուչիկը, իբր 2018-ի խորհրդարանական ընտրությունները ամենազատն
ու արդարն էին Հայաստանի պատմության մեջ: Դրա մասին շատ են խոսել ընդդիմադիր գործիչները,
երեկ դրա մասին խոսեց նաև Փաշինյանի քաղաքական կնքահարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա թեև
2018-ի ընտրությունները համարում է այն ժամանակվա համար իրավիճակի հանգուցալուծման
միակ միջոցը, բայց դրանով չի հաստատում այդ ընտրությունների արդարությունը և «օրինակարգությունը»:
Այսինքն Փաշինյանը ապագա քարոզարշավում նույնիսկ իր ժողովրդավար կերպարը չի կարողանալու
ապացուցել: Եվ ուրեմն, նրան մնում է միայն ապօրինություններով ու վարչական ռեսուրսի
կիրառմաբ հաղթել ընտրություններում, իսկ այդ մեթոդի դեմ ամենաշատն ինքն է «պայքարել»
ժամանակին: Փաշինյանը վերածվել է անտիփաշինյանի: