Foto

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Շանթ Սարգսյանը (69-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (92-րդ տեղ), Արամ Հակոբյանը (96-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (45-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (69-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (74-րդ տեղ): Կանանց մոտ վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 21-րդն