Թուրքագետ Մհեր Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էրդողանը այսօր կառավարության նիստից հետո ուղերձով դիմեց «ազգին» և մեծ տեղ հատկացրեց երեկվա ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործմանը և Հայոց ցեղսպանությանը.
1. էրդողանը մեղադրեց բոլորին ցեղասպանություն կատարելու մեջ Ավստրիային ԱՄՆ-ին, Ֆրանսիային և այլն, ինչպես նաև մեզ, որ իբր թե 30 տարի ադրբեջանցիներին զրկել ենք իրենց բնակավայրից.
2. Ըստ նրա ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան չկարողացան լուծել Արցախյան խնդիրը, բայց նրանց,հարցին խառնվելով, այն լուծում ստացավ:
3. Թուրքիան դարձերեց ամենատանջված պետություններից մեկը. իբր բոլորը հալածել են թուրքերին Բալկաններում, Կովկասում` ակնարկելով Ռուսաստանին:
4. Անդրադարձ կատարեց Ալիևի հետ վերջին զրույցին` նշելով, որ պատրաստվում են Հայաստանի հետ պայմանագիր կնքել և ամրապնդել ղարաբաղյան հարցի լուծումը
5. Կեղծ խաղասիրության լոզունգների ներքո առաջարկում էր Հայաստանին հարևանություն և բարեկամություն:
6. Հայոց Ցեղասպանությունն անվանեց հայկական սուտ:
7. Հիշեցրեց իր նամակը և համատեղ պատմաբանների խորհուրդ ստեղծելը:
Մոտավորպես այսպիսի պատկեր:
Կանդրադառնամ հետագայում ամեն կետի առանձին առանձին:
Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց Ցեղասպանությունը պետական մակարդակով»: