Քաղաքացիական պատերազմի վերսկսումն ու լայնաֆորմատ ռազմական գործողությունները Ուկրաինայում կարող են անվտանգային սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլում մտավախություն կա, որ Ուկրաինայում կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմ: Եվ եթե մեր սահմաններին մոտ վերսկսվի քաղաքացիական պատերազմ, լայնաֆորմատ ռազմական գործողություններ, ապա դրանք կարող են սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ «առայժմ խոսքը Դոնբասում պրովոկացիոն գործողությունների մասին է»: Պեսկովի խոսքերով՝ այդ սադրիչ գործողությունների ինտենսիվացման միտում կա: