• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը բարձրացրել է ռազմագերիների հարցը

Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների միջեւ իրավական օգնության, էքստրադիցիայի ոլորտներում ցուցաբերվող որակյալ փոխօգնության արդյունքում շատ դեպքերում ձեռք են բերվում քրեական գործերի ելքերի համար վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դեռեւս հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան:

Հիշեցնենք, որ նման մակարդակով սա առաջին այցն է ՀՀ 2013 թվականից ի վեր, իսկ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում սա Իգոր Կրասնովի առաջին արտերկրյա այցն է։

 ՌԴ գլխավոր դատախազի աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 8-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմամբ:

Երկու երկրների Գլխավոր դատախազները բարձր են գնահատել իրենց ղեկավարած կառույցների միջեւ ձեւավորված գործընկերության մակարդակը, որի առավել ամրապնդման եւ խորացման ուղղությամբ երկուստեք ակտիվորեն գործադրվում են բոլոր հնարավոր կառուցակարգերը: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երկու երկրների գլխավոր դատախազների միջեւ 2007 թվականից ի վեր ստորագրվել են համագործակցության վերաբերյալ 6 ծրագրեր:

Ողջունելով Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում նման այցի կազմակերպումն ինքնին ընդգծում է երկու երկրների համագործակցության ռազմավարական նշանակությունը:

Արթուր Դավթյանը գոհունակությամբ նշել է, որ իրավական օգնության, էքստրադիցիայի ոլորտներում ցուցաբերվող որակյալ փոխօգնության արդյունքում շատ դեպքերում ձեռք են բերվում քրեական գործերի ելքերի համար վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցներ, իսկ վերջին տարիներին ՌԴ-ի կողմից բավարարվել են հանձնման վերաբերյալ հայկական կողմի բազմաթիվ հարցումներ, որոնց արդյունքում հնարավոր է դարձել ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բազմաթիվ անձանց հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին:

Գործակցության նման մակարդակի հասնելու հարցում Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի անձնական ներդրումը, դրսեւորած հետեւողականությունը: 

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ համագործակցությունը իսկապես խիստ արդյունավետ է եւ առաջիկայում կարեւոր անելիքներ կան հատկապես անդրազգային հանցագործությունների հակազդման, երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման եւ այլ ուղղություններով։ ՌԴ գլխավոր դատախազը կարեւորել է նաեւ միջազգային տարբեր կառույցներում ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցությունը եւ ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել մասնակցելու 2021թ․-ի հուլիսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ 2020թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Բարձր գնահատելով պատերազմի դադարեցման հարցում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, ինչպես նաեւ Արցախում խաղաղության եւ կայունության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի կատարած աշխատանքը, իրավական բնույթի խնդիրների լուծման նպատակով ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ գործող մշտական ամենօրյա կապը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման եւ հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տեւական խաղաղության, տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության  երաշխիք հանդիսանալ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ եւ ապացույցներ, ինչի առնչությամբ ՌԴ դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդհանուր գծերով ներկայացրել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից կատարված ռազմական հանցագործությունների ամբողջական պատկերը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարումները, ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության ներգրավման վերաբերյալ առկա տվյալները, Ադրբեջանի զինված ուժերի՝ հանցագործություններ կատարած համապատասխան պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկման ուղղությամբ կատարվող աշխատանքները:   

ՌԴ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ 2020թ․ նոյմեբերին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացում, հատկապես կապված հումանիտար բնույթի հարցերի հետ, երկու երկրների դատախազությունների ակտիվ ներգրավվածությունը կհանգեցնի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության եւ իրավակարգի ամրապնդմանը, հանրային կյանքի հիմնական ոլորների բնականոն կենսագործունեության վերականգնմանը, իսկ քաղաքացիների մոտ կձեւավորվի վաղվա օրվա հանդեպ կայունության եւ հանգստության համոզմունք։

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը եւ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը եւ բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:

Այցի շրջանակում նախատեսված է նաեւ ՌԴ գլխավոր դատախազի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք, էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի. Մի՞թե էլի Բաքվի բանտը». Ֆարմանյանը՝ ընդդիմությանը


    Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը


    ՌԴ–ում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 9 մարդ հիվանդանոց է տեղափոխվել


    Նիկոլ Փաշինյանը 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում լրատվամիջոցից


    Անթալիայում առյուծը փախել է վանդակից և ծանր վնասվածք հասցրել տեղի բնակչին


    Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ԱՄՆ դեսպանատուն


    Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ


    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու


    Զելենսկին, պահանջելով հանդիպում Պուտինի հետ, ցանկանում է վերահաստատել իր լեգիտիմությունը. Զախարովա


    «Խորապես վշտացած ենք»․ ՀՀ ԱԳՆ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]