Foto

«Լոռին» դադարեցնում է մասնակցությունը հայկական Պրեմիեր լիգային

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դադարեցնում է մասնակցությունը հայկական Պրեմիեր լիգային:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմում։

ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի և ծանր որոշում կայացնելը։

«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը»: