Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի քննարկել են Սիրիայի հյուսիսում Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Ahval հրատարակությունը, գրում է «Tert.am»-ը։
Ըստ աղբյուրի՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում թուրքամետ խմբավորումների դեմ հարձակումները և պայմանավորվել հետագա նախազգուշական միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում հրադադարի ռեժիմի խախտումների դեմ, որտեղ անցյալ տարվա մարտին հրադադարի համաձայնագրով երկու երկրները համատեղ պարեկություն են անցկացնում M4 մայրուղու երկայնքով` հոկտեմբերին Թուրքիայի՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներ ռազմական ներխուժումից հետո:
«Ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ կան, և որոշ հարձակումներ լինում են, բայց նրանք ասում են, որ դրանք իրենց վերահսկողությունից դուրս են», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աքարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պահպանում են իրենց ստանձնած պարտավորությունները տարածաշրջանում:
«Մենք քննարկել ենք մեր ունեցած բոլոր տարաձայնությունները և փոխըմբռնման հուշագրի խախտումները», - ասել է Աքարը:
Առավել մանրամասն՝ այստեղ։