Հարցազրույց «Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և հասարակական gործիչ Վահե Մելիքյանի հետ
-Այսքան երիտասարդ և արդեն՝ հասարակական գործիչ, բիզնեսմեն, մեցենատ… Ինչպես հասաք այս ամենին:
-Գիտեք, երբ ես բարձրանում էի Կիլիմանջարոյի գագաթը, ամեն վայրկյան մտածում էի, որ շունչս կփչեմ, որ սա իմ ուժերից վեր է, սակայն հետդարձի ճանապարհ չկար. առջևում իմ առաջին բարձունքն էր, որը ես պետք է հաղթահարեի և ես ուղղակի շարունակում էի քայլել ու քայլել…Երբ ես հասա գագաթին, ես հասկացա, որ մեր հնարավորությունները սահմաններ չունեն, իրականում մենք կարող ենք ավելին, քան կարծում ենք, պարզապես պետք է նպատակ դնել, հավատալ սեփական ուժերին և համառորեն քայլել այդ ուղղությամբ…
Համբերատարությունը, այս աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտումը և
հավատը սեփական ուժերի հանդեպ. սա է
միավորում բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ բանի հասել են իրենց կյանքում: Ռեսուրսներ
բոլորն ունեն, դրանց քանակն ու որակն են ազդում արդյունքի վրա, և համաձայնվեք,
նույնիսկ փոքր հաղթանակը հաղթանակ է…
-«Հայկական
նախաձեռնություն». որն է նախագծի կարևորագույն կողմը
Ստեղծագործելու ազատությունը… «Հայկական նախաձեռնությունը», ըստ իս, հայկական հկ դաշտի նոր
սերնդի առաջին ծիծեռնակն է, այն հաջողված փորձ է, այն ավանդական համայնքների էվոլյուցիոն
աճն է, դրանց ակտիվության խթանիչը: Ավանդական համայնքների հիմնական խնդիրն այն է,
որ նրանք վաղեմի պատմություն ունեն, անցյալի բեռը, սխալների և հաջողությունների
շղթան, կարծրատիպերն ու սպասումները, չափից դուրs բյուրոկրատիզմը, հեղինակության բեռը… այս բոլոր դանդաղեցնում,
խոչընդոտում ու նվազեցնում են կազմակերպության
գործունեության արդյունավետությունը… Մինչդեռ մոբիլ և կոմպակտ կազմակերպությունները
նմանատիպ խնդիրներ չունեն և կարող են
օրինակ դառնալ ավանդական համայնքների ավելի երիտասարդ, բայց փորձառու
ներկայացուցիչների համար, այն անձանց համար, ովքեր տեսնում են դրական
փոփոխությունների հնարավորություն և ձգտում են հասնել դրան:
Նմանատիպ կազմակերպությունները հանգած մոխիրը բորբոքող կայծի
պես են. թեթև քամի և կրակը բորբոքվում է… Մի
խոսքով՝ նոր կազմակերպությունները նպաստում են հների զարգացմանն ու հարստացնում
դաշտն ընդհանրապես:
-Ինչու որոշեցիք
հովանավորել Գրքասեր կանանց ակումբը:
-Ես սիրում եմ ներդրում անել ճիշտ
մարդկանց և ճիշտ նախագծերում: Այստեղ ես
տեսա ճիշտ մարդկանց, ովքեր ճիշտ նախագիծ են սկսել, և ցանկացա օգնել նրանց: Ինչու
կողքից դիտել, երբ կարելի է դառնալ կարևոր և հրաշալի նախագծի աջակից, և ես այս
հնարավորության համար շատ շնորհակալ եմ Մարիամ Մարտիրոսյանին, ում վաղուց գիտեմ և
շատ հարգում եմ:
-Կին-գործիչ և
կին-տնային տնտեսուհի. որն է ավելի կարևոր
- Կարևոր է, որ կինը երջանիկ լինի:
Դժբախտ կնոջ կողքին տղամարդը չի կարող երջանիկ լինել: Ծնողների դժբախտությունը
դժբախտացնում է երեխաներին: Որքան շատ են հանրապետությունում դժբախտ ընտանիքները,
այդքան դժբախտ է պետությունը:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ կինը նախևառաջ երջանիկ լինի և
բավարարված իր զբաղմունքով, իսկ թե որտեղ է այդ երջանկությունը՝ աշխատանք, տուն,
թե այս երկուսի համատեղում, յուրաքանչյուր կնոջ սեփական ընտրությունն է: Ցանկացած դեպքում պետք է հիշել, որ պակաս
կարևոր չէ և տղամարդու երջանիկ լինելու փաստը, այնպես որ ամեն ինչում
հավասարակշռություն է պետք;
-Պետք է արդյոք կինը
ղեկավար դեր ունենա քաղաքականության կամ հասարակական գործունեության ոլորտում:
-Ղեկավար դեր պետք է ունենա արժանի
մարդը՝ անկախ սեռից: Սակայն մեր էլիտայի որակը նշանակալի կբարձրանա, եթե այն
համալրվի ավելի շատ կանանցով: Կանայք բոլորովին այլ էներգիա են բերում դաշտ, այլ հայացքներ
և մոտեցումներ: Նրանց ներկայությամբ շատ առումներով տղամարդկանց գործելաոճն էլ է
փոխվում, իսկ փոփոխություններ մեզ պետք են:
-Ինչ պարտավորություն
ունի կինը ապագա սերնդի հանդեպ
-Կինն ապագա սերնդին պետք է ճիշտ
դաստիարակություն տա. Ազգի հաջողության գրավականը ապագա սերնդի որակն է: Հաճախ է
այնպես պատահում, որ երեխաներին հիմնականում կինն է դաստիարակում, հատկապես՝
սեփական օրինակով: Որքան որակով է դաստիարակությունը, այնքան որակով են երեխաները
և այն հասարակությունը, որը մի օր ձևավորելու են այդ երեխաները:
-Ինչպիսին եք
ցանկանում տեսնել մոտ ապագայում Հայաստանն ու ինչ դեր պետք է խաղան այս հարցում
ազգի իգական սեռի ներկայացուցիչները...
-Հայաստանը հրաշալի երկիր է՝ բոլոր
առումներով: Այսօր պետք է կենտրոնանալ տնտեսական աճի վրա և բնակչության պոտենցիալի
բացահայտման ուկիրառման ուղղությամբ: Պետք է այնպես անել, որ մարդիկ լիարժեք
կերպով օգտագործեն սեփական պոտենցիալն ու իրենց ներդրումն ունենան երկրի
հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում:
-Ինչ կմաղթեք կանանց մարտի 8-ի առթիվ:
_ Ինձ դուր է գալիս, որ Հայաստանում ոչ միայն կանանց միջազգային
օրն են տոնում, այլ կանանց մի ամբողջ ամիս են նվիրել, որը սկսվում է մարտի 8-ին՝
կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված օրը և տևում է մինչև ապրիլի 7-ը՝
մայրության և գեղեցկության տոնը: Սա իրականում շատ սիմվոլիկ է. Այն թե ընդգծում է կնոջ
դերի նկատմամբ մեր բացառիկ մոտեցումը և, թե որոշակի պատասխանատվություն ու առաքելություն դնում նրա ուսերին: Այդ իսկ պատճառով ցանկանում
եմ մաղթել մեր բացառիկ կանանց չվախենալ, ճանաչել սեփական պոտենցիալն ու ձգտել
ռեալիզացնել այն: Վայելել այդ պրոցեսը, ոչ միայն ձգտել արդյունքի: Ստեղծել ու
արարել, ապրել, սիրել, ժպտալ և երջանիկ լինել…