Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին հաջող մրցելույթները շարունակում է հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Մալխասը նախ 4-0 հաշվով հաղթել է իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխթարիին, ապա 1/4 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Անդրիյ Կուլիկի նկատմամբ։ Կիսաեզրափակչում էլ Մալխասը 9-0 հաշվով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Փարվիզ Նասիբովին: Այսօր եզրափակչում Մալխասը կմրցի վրացի ըմբիշ Շմագի Բոլկվաձեի հետ: