Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 62 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 158 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Մեկ օրում մաքրվել է 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1003,3 հա տարածք, 262,8 կմ ճանապարհ, 1043 շենք-շինություն, այդ թվում ՝ 28 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 987 պայթուցիկ նյութ: