Foto

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների սակրավորները մաքրել են 859.3 հեկտար տարածք, վնասազերծել 23 936 պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: