Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Ադրբեջանի համար այն շատ մոտ երկիր է: Այս գործոնը չի կարող անտեսվել»,- ասել է նա ռուս լրագրողներին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Ղարաբաղի կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին հարցին:
Նրա խոսքերով՝ Մոսկվայի և Անկարայի միջև արդյունավետ երկխոսություն է ստեղծվել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշվել է ստեղծել ընդհանուր գործընթացի վերահսկման կենտրոն, որին մասնակցում են Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: