Ռուսաստանում հաջակցություն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կիրակի անցկացված ցույցերի ժամանակ տարբեր քաղաքներում ձերբակալվածների թիվը գերազանցել է 5000-ը։ Այս մասին հայտնում է ОВД-Инфо իրավապաշտպան կազմակերպությունը։ Դա բացարձակ ռեկորդ է կազմակերպության գոյության ողջ ընթացքում (2011 թվականի դեկտեմբերին)։
Ամենից շատ ձերբակալություններ են կատարվել Մոսկվայում (1624 մարդ)։ 1149 ցուցարար էլ ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգում, ևս 194-ը՝ Կրասնոյարսկում։ Ձերբակալություններ են կատարվել 80 քաղաքներում՝ այդ թվում Նիժնի Նովգորոդում (182), Տվերում (124), Վորոնեժում (122) և Վլադիվոստոկում (122)։