Foto

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարական stopcov.ge կայքից:

Նշվում է՝ վերջին 24 ժամում ապաքինվել է 1892 մարդ, մահացել՝ 16-ը: Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 16 267 թեստավորում։

Համավարակի սկզբից ի վեր՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 252 972 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 240 629, մահացել է 3038 մարդ:

Կարանտինային գոտիներում գտնվում է 530, ստացիոնար հսկողության տակ է 3302, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 444 մարդ: