««Коммерсантъ»-ի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում։Որևէ քննարկում չի եղել, ոչ բանավոր ոչ էլ առավել ևս գրավոր։ Այո, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ նաև ռուսական կողմի հետ , բայց ասեմ, որ քննարկվել է բոլոր ուղղությունների, թե ճանապարհ, թե երկաթգիծ »,- այս մասին ԱԺ-ում հարցպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, որ հունվարի 11-ի քննարկումների արդյունքում հայտարարության կնքումից հետո ռուսական «Коммерсантъ» պարբերականը հրապարակեց քարտեզ հղում անեով ադրբեջանական իր աղբյյուրներին համաձայն, որոնք արդեն քննարկվել են ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցներ Երևան-Նաիջևան-Մեղրի-Հորադիզ -Բաքու ճանապարհով, արդյոք եղել է նման քննարկում, թե՞ պարբերականը ապատեղեկատվություն է տարածում։ Արձագանքի ժամանակ Կարեն Սիմոնյանը հարցրեց, արդյոք մենք չունենք որևէ կաշկանդվածություն քննարկելու այն տարբերակը, որ այն կոմունիկացիաները, որոնք բաց են եղել Խորհրդային միության ժամանակ հայկական ԽՍՀ-ի և ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ ամբողջ ծավալով օգտագործվեն այնպես ինչպես առաջիկայում։ Ի պատասխան փոխվարչապետը նշեց․ «Վստահ եմ, և վստահաբար կարող եմ ասել, որ ինչ-որ պահի նաև պատգամավորները կմասնակցեն, կարծիք կձևավորեն և կարծիք կտրամադրեն մեզ, որովհետև կրկնեմ, որևէ ելակետային օրակարգ նույնիսկ կոնտուրի տեսքով գոյություն չունի» ։