Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Արմավիրի փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ տարածքային բաժնի համայնքային ոստիկանները։
Փրկարարները դուրս են բերել մարմինը։Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։









